Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՐԱՏԱՊ. ՀՀԿ–ն չի կողմնորոշվել Հայաստանի վարչապետի թեկնածության հարցում

10.04.2014, 21:34
Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի կողմնորոշվել Հայաստանի վարչապետի թեկնածության հարցում։
ՀՐԱՏԱՊ. ՀՀԿ–ն չի կողմնորոշվել Հայաստանի վարչապետի թեկնածության հարցում
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի կողմնորոշվել Հայաստանի վարչապետի թեկնածության հարցում։

«Հայաստանի Սահմանադրության համաձայն, Հայաստանի նախագահը խորհրդատվություններ է անցկացնում քաղաքական կուսակցությունների հետ, և այսօր պետության ղեկավարը ներկայացրեց այդ խորհրդատվությունների ընթացքը։ Երկուշաբթի կկայանա ՀՀԿ Գործադիր մարմնի և Խորհրդի նիստ, որտեղ մենք կկողմնորոշվենք Հայաստանի 13–րդ վարչապետի թեկնածության հարցում»,– հինգշաբթի լրագրողներին հայտնեց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։

ՀՀ սահմանադրության համաձայն`Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականն ընդունելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին: -0-