Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Աբրահամյանը հերքում է Հայաստանում կառավարման ճգնաժամի առկայությունը

22.10.2014, 19:54
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ, որ երկրում կառավարման ճգնաժամ է նկատվում։
Աբրահամյանը հերքում է Հայաստանում կառավարման ճգնաժամի առկայությունը
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ, որ երկրում կառավարման ճգնաժամ է նկատվում։

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և «Հայ ազգային կոնգրեսի» խորհրդարանական խմբակցությունները հանդես են եկել Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծով անհապաղ քննարկումների անցկացման նախաձեռնությամբ։ Հայտարարության նախագիծը կքննարկվի արտահերթ կարգով։

«Դուք կարո՞ղ եք գոնե մեկ խնդիր նշել, որը դուրս է եկել մեր վերահսկողության տեսադաշտից։ Հակառակը, մենք դեռ չենք օգտագործել մեր կառավարչական ներուժը 100 տոկոսով։ Կարող եմ ասել, որ ավելի լավ և ավելի արդյունավետ ենք կառավարելու»,– ասաց Աբրահամյանը։ -0-