Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Ավարտվեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի այցը Հայաստան

01.10.2014, 15:20
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի` Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտի արարողությունը տեղի ունեցավ չորեքշաբթի հայկական պետության ղեկավարի նստավայրում:
Ավարտվեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի այցը Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի` Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտի արարողությունը տեղի ունեցավ չորեքշաբթի հայկական պետության ղեկավարի նստավայրում:

«Դրանից առաջ կայացած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի հավաստմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը»,- հայտնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը: -0-