Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Իրանը որևէ մեկի նկատմամբ բռնության դրսևորում չի հանդուրժի. Հայաստանում Իրանի դեսպան

24.04.2013, 13:20
Իրանը որևէ մեկի նկատմամբ բռնության դրսևորում չի հանդուրժի, հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Իրանը որևէ մեկի նկատմամբ բռնության դրսևորում չի հանդուրժի. Հայաստանում Իրանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Իրանը որևէ մեկի նկատմամբ բռնության դրսևորում չի հանդուրժի, հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։

«Մենք միշտ հարգանք ենք տածել հայ ժողովրդի նկատմամբ և դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում»,– «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին ասաց դեսպանը։

Ըստ նրա`Իրանը միշտ ձգտում է տարածաշրջանում խնդիրների խաղաղ լուծմանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի
խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-