Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Իշխող ՀՀԿ–ն մինչև տարեվերջ պաշտոնապես կհայտարարի Սերժ Սարգսյանին երկրորդ ժամկետում առաջադրելու մասին

12.10.2012, 11:20
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչև տարեվերջ կայանալիք արտահերթ համագումարում պաշտոնապես կհայտարարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում առաջադրվելու մասին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչև տարեվերջ կայանալիք արտահերթ համագումարում պաշտոնապես կհայտարարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում առաջադրվելու մասին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Այսպիսի որոշում է ընդունվել նախօրեին ՀՀԿ–ի գործադիր մարմնի նիստի ընթացքում։

Շարմազանովը հերքել է նաև լուրերն այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սերժ
Սարգսյանի միջև որևէ գաղտնի պայմանավորվածություն կա։

«Որևէ գաղտնի պայմանավորվածություն չկա։ Իսկ երբ նրանք հանդիպում են, այստեղ զարմանալի ոչինչ չկա, որովհետև Գագիկ Ծառուկյանն Անվտանգության խորհրդի անդամ է, և հանդիպումները հնարավոր են այդ ձևաչափով»,– նշեց նա։

Փոխխոսնակն ընդգծեց նաև, որ ԲՀԿ–ի դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ «այդ քաղաքական ուժի գործն է, և իր ժամանակին այն կհայտարարի իր դիրքորոշման մասին»։

Իշխող կուսակցության ներկայացուցիչը հերքեց նաև այն կարծիքը, թե ԲՀԿ–ի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են սկսվել՝ նշելով, որ երկրի իշխանությունն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղի։ --0--