Կարեն Կարապետյանը պատասխանեց Հայաստանի վարչապետի թեկնածության մասին հարցին
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն պատասխանել է ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«... որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,– ասել է նա։
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը։ Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։
ՀՀ ԱԺ–ն 2018 թ.–ի մարտի 2–ին 90 «կողմ» և 10 «դեմ» ձայներով Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում։
Կարապետյանն ընդգծել է, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է:
Նա անդրադարձել է նաև շաբաթ օրը Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպմանը, նշելով, որ զեկուցել է արդեն հրաժարական տված կառավարության կատարած աշխատանքի մասին։
«Մեր կանխատեսումներով՝ մենք ունենալու ենք տնտեսական աճ, և քաղաքական երկխոսության պարագայում կարող ենք ֆունդամենտալ, երկար հորիզոնով բարեփոխումներ անել և նաև հստակ պատկերացնում ենք, թե դրանք ինչպես պետք է անենք»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը։ -0-