Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

25.11.2020, 11:43
ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

Համապատասխան որոշում է հրապարակվել է վարչապետի որոշումներում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- նշվում է որոշման մեջ:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Կրթության և գիտության նախարար 2018 թվականի մայիսի 11-ին, իսկ նույն տարվա հունիսի 1-ից վերանշանակվում է այս պաշտոնում այն ​​բանից հետո, երբ վարչությունը վերանվանվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պաշտոնից:-0-