ՀԱՊԿ–ի անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարները կհավաքվեն Երևանում
03.02.2015,
19:06
Երևանում փետրվարի 5–ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ–պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը, որը կգլխավորի Ռուսաստանի ԴՄԾ–ի տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում փետրվարի 5–ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ–պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը, որը կգլխավորի Ռուսաստանի ԴՄԾ–ի տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նիստին կմասնակցի և ելույթ կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«ՀԱՊԿ անդամ–պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ–ի ձևաչափում «Նելեգալ 2015» պայմանական խորագրով անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված համատեղ օպերատիվ–կանխարգելիչ միջոցառումների և հատուկ գործողությունների կազմակերպումն ու անցկացումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը աշխատանքային միգրացիայի և ՀԱՊԿ–ի քարտուղարության հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունների ոլորտում, ինչպես նաև ընդհանուր մոտեցումները անօրինական միգրացիային հակազդելու հարցում ԵՏՄ–ի գործունեության մեկնարկի լույսի ներքո», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նիստի մասնակիցները կքննարկեն նաև ՌԴ–ում օտարերկրյա աշխատուժի ներգրավման և օգտագործման հարցում նորամուծությունները, ՀԱՊԿ–ի շրջանակում ապաստան փնտրողներ անձանց և փախստականների հետ աշխատանքի հարցում տարածաշրջանային համակարգի ստեղծման հարցը։ Նիստի մասնակիցները կքննարկեն նաև Աֆղանստանից փախստականների զանգվածային ժամանման դեպքում համատեղ գործողությունների պլանավորման հարցը։
Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող մարմինների ղեկավարները, ԵՏՄ–ի, ԱՊՀ գործկոմի և Մոսկվայում գործող Միգրացիայի միջազգային կազմակերպման բյուրոյի ներկայացուցիչները։–0– Ա.Թ.