Կիպրոսը սատարում է Հայաստանի` ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքորոշումը
20.11.2014,
18:38
Կիպրոսը սատարում է Հայաստանի` ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքորոշումը, հինգշաբթի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կիպրոսը սատարում է Հայաստանի` ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքորոշումը, հինգշաբթի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն։
Նա ընդգծեց, որ Կիպրոսն առաջնորդվում է միջազգային իրավունքի նորմերով, ՄԱԿ–ի բանաձևերով ու այլ միջազգային օրենքներով և սատարում է Հայաստանի` ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու դիրքորոշումը։
«Մենք սատարում ենք Հայաստանի դիրքորոշումը, որի համաձայն ` ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Վստահ ենք, որ լուծումը պետք է լինի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, և այդ ժամանակ Ղարաբաղը կճանաչվի մյուս բոլոր երկրների կողմից»,– ասաց Օմիրուն։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0