Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կոչ է անում փոխել Գոհար Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
05.05.2015,
21:44
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում փոխել ձեռներեց Գոհար Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում փոխել ձեռներեց Գոհար Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը երեքշաբթի պաշտոնապես հաստատել է ԽՍՀՄ նախկին ժողովրդական պատգամավոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ձեռներեց Գոհար Ենոքյանի ձերբակալման փաստը։ Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնում էին, որ Ենոքյանը ձերբակալվել է Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության նախապատրաստության կասկածանքով։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորը մտահոգություն է հայտնել Գոհար Ենոքյանի ձերբակալության փաստի առնչությամբ։ «Չփորձելով մտնել իրավապահ մարմինների իրավասության դաշտ՝ այնուամենայնիվ խնդրում ենք պատկան մարմիններին հաշվի առնել տիկին Ենոքյանի մեծ վաստակը երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կյանքում, նրա տարիքն ու առողջական վիճակը և փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը», –նշվում է միության հայտարարության մեջ։
Միության նախագահությունը հույս է հայտնել, որ հետագա քննությունը կանցնի առավելագույն օբյեկտիվության պայմաններում` նշելով, որ հետևողական կլինի գործի հետագա ընթացքին:–0–