ԿԸՀ-ն ստացել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ ստացվել է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմումը:
«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,- մասնավորապես նշել է նա:
Հավելենք, որ ավելի վաղ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր կայանալիք հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին: Այս մասին ՀԿ-ի ղեկավարը գրառում էր կատարել իր Facebook-յան էջում:
Իսկ արդեն այսօր Ռուբեն Մելիքյանը իր Facebook-յան էջում հրապարակել «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը։
«Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,-նշել է նա։-0-