Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի և Լատվիայի ԱԳՆ ղեկավարները նշում են երկկողմ հարաբերությունների ակտիվացումը

12.12.2014, 15:59
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էդգարս Ռինկևիչը Երևանում հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, նաև նշել են, մասնավորապես, երկկողմ հարաբերությունների ակտիվացումը։

Հայաստանի և Լատվիայի ԱԳՆ ղեկավարները նշում են երկկողմ հարաբերությունների ակտիվացումը
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էդգարս Ռինկևիչը Երևանում հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, նաև նշել են, մասնավորապես, երկկողմ հարաբերությունների ակտիվացումը։

«Երկկողմ հարաբերությունների կտրվածքով պետք է ասեմ, որ մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին շրջանում բավական ակտիվ ձևով զարգանում են հարաբերությունները, լավ դինամիկա է նկատվում փոխայցելությունների իմաստով։ Մենք սպասում ենք 2015թ. Լատվիայի պառլամենտի նախագահին Հայաստանում»,- ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքերով` կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված` Հայաստանի և եռանախագահող երկրների ջանքերը։ Անդրադարձ եղավ նաև Ուկրաինայի ճգնաժամին և այն քայլերին, որոնք գործադրվում են` լուծումներ գտնելու նպատակով, ինչպես նաև Միջին Արևելքի խնդիրների մասին:

«Մենք անդրադարձանք մի շարք միջազգային, տարածաշրջանային հարցերի։ Մենք խոսեցինք Հայաստան - Եվրոմիություն հարաբերություններից: Գիտեք, որ մյուս տարի` հունվարից, Լատվիան նախագահելու է Եվրոմիությունում: Լատվիայում մայիս ամսին կայանալու է Արևելյան գործընկերության գագաթաժողովը։ Մենք խոսեցինք Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներից»,- ասաց Նալբանդյանը։

Բացի այդ, 2015թ. հունվարին կայանալու է Եվրամիություն - Հայաստան խորհրդի նիստը, որտեղ ևս մեկ անգամ մենք հանդիպում կլինի Լատվիայի արտգործնախարարի հետ, որն արդեն Եվրոմիության անունից հանդես կգա:

Ռինկևիչի խոսքերով` երկրների միջև շատ լավ հարաբերություններ կան, ԱԳՆ մակարդակով մշտական երկխոսություն է ընթանում։

«Մենք պետք է ավելի ուշադիր վերաբերվենք տնտեսական հարցերին և ակտիվ լինենք, պետք է ավելի մանրամասն քննարկենք այն հարցը, թե ինչ կարելի է անել, որպեսզի մեր փոխհարաբերությունները տնտեսական ոլորտում առաջ շարժվեն»- ասաց Ռինկևիչը։

Լատվիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով` կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցեր, Ուկրաինայի հիմնախնդիրը, Մերձավոր Արևելքի ընդհանուր իրավիճակը։

«Մենք կիսում ենք մեր հայ գործընկերների մտահոգությունը Սիրիայում և Իրաքում առկա իրավիճակի վերաբերյալ։ Մենք կզբաղվենք այդ հարցերով ԵՄ-ում մեր նախագահության ժամանակահատվածում»,- ընդգծեց Ռինկևիչը։

Լատվիայի ԱԳ ղեկավարը Հայաստան է ժամանել դեկտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով։ Այցի շրջանակում Ռինկևիչը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ --0--