Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Գյումրու ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են. Լավրով

21.01.2015, 15:43
Գյումրու ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են, ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ  Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Գյումրու ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Գյումրու ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են, ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ  Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Մենք տեսնում ենք այդ իրավիճակը քաղաքականացնելու փորձեր։ Դրանք չեն բխում Հայաստանի կամ Ռուսաստանի ղեկավարություններից։ Քիչ չեն այն մարդիկ, ովքեր ցանկանում են օգտագործել այդ ողբերգությունը կրկին ինչ-ինչ աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու համար։ Դա նողկալի է, դա անթույլատրելի է, դա պատշաճ չէ հպարտ հայ ժողովրդին»,- ասաց Լավրովը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ հանցագործությունն անպատիժ չմնա, որպեսզի մեղավորն ամենախիստ պատիժ կրի, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այլևս նման բան տեղի չունենա», — ընդգծեց Լավրովը։

Նա ավելացրեց, որ ռուս-հայկական հարաբերություններն այս իրավիճակից «չեն տուժի»։ -0-