Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան

12.07.2017, 12:45
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նախագահի մեկ այլ հրամանագրով, Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):

Հայկական ԶԼՄ–ները տարեսկզբին գրում էին Մարտիրոսյանի` Մեծ Բրիտանիայում երկրի դեսպան նշանակվելու մասին, քանի որ նա հայտնել էր, որ չի լինելու նոր գումարման խորհրդարանում, քանի որ Հայաստանի նախագահից մեկ այլ պետական պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել և հաճույքով ընդունել է այն։

Նա այն ժամանակ չի պարզաբանել, թե ինչ պաշտոնի մասին է խոսքը։ Ավելին, հնարավոր նշանակումը գաղտնի էր պահվում, և Մարտիրոսյանն այդ մասին չէր ասում նույնիսկ գործընկերներին։

Արդեն ընտրություններից հետո լրատվամիջոցները գրում էին, որ Մարտիրոսյանը կնշանակվի Կանադայում Հայաստանի դեսպան։ -0-