Рейтинг@Mail.ru
USD
364.96
EUR
423.65
RUB
4.2866
GEL
139.64
2026 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է անցկացրել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ

10.06.2013, 11:26
Կարճաժամկետ այցով Բրյուսելում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է անցկացրել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Կարճաժամկետ այցով Բրյուսելում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության բյուրոյի անդամ Էլենի Թեոխարոսի և Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խմբի փոխնախագահ Միշել Ռիվազիի հետ:

Հանդիպումների ժամանակ տեղի է ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետների փոխանակում: Քննարկվել են նաև եվրախորհրդարանականների խմբի՝ վերջերս Արցախ կատարած այցի արդյունքները:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հետաքրքրվածություն է արտահայտել նման կապերի շարունակման և խորացման մեջ:

«Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև բրյուսելյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների ու Բելգիայի հայկական համայնքի ղեկավարների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–