ԼՂՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՀՀ ՊԵԿ-ի ղեկավարի հետ
12.07.2012,
10:35
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ՍՏԵՓԱՆԿԵՐՏ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը, քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակի կապակցությամբ՝ ավելացնելով, որ պետք է այսուհետ էլ պահպանել և զարգացնել այն: -0-