Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Սարգսյանը և Լուկաշենկոն հեռախոսով ԵՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

05.12.2014, 21:32
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը և Լուկաշենկոն հեռախոսով  ԵՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին վավերացրեց ԵՏՄ–ին երկրի միանալու պայմանագիրը։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–