Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԼՂՀ–ի գյուղերում բնակվող երիտասարդ ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվելու բնակելի տներ կառուցելու նպատակով

09.06.2015, 16:31
ԼՂՀ–ի գյուղական բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվելու բնակելի տներ կառուցելու նպատակով։
ԼՂՀ–ի գյուղերում բնակվող երիտասարդ ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվելու բնակելի տներ կառուցելու նպատակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ–ի գյուղական բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվելու բնակելի տներ կառուցելու նպատակով։

«2012-2017 թվականների գործունեության ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը մեկնարկում է նոր ծրագիր, որի համաձայն հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին, բնակելի տներ կառուցելու նպատակով, տրամադրվելու է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում: Այն ուղղված է գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը, բարենպաստ պայմանների ստեղծմանն ու բնակելի տներով ապահովմանը», – նշվում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հրապարակած հաղորդագրության մեջ։

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծրագիրը նպատակ ունի վերացնել հիպոթեքային ծրագրից օգտվելու հնարավորություն ունեցող քաղաքաբնակների և դրանից զուրկ գյուղաբնակների միջև սոցիալական անարդարությունը՝ պետական բյուջեից հավասարաչափ օգտվելու հնարավորություն ստեղծելով բոլոր քաղաքացիների համար։

«Բացի դրանից, գյուղերում խթանելու ենք բնակարանաշինությունը», – նշել է Արայիկ Հարությունյանը և պահանջել շահառուների շրջանում բացատրական աշխատանք տանել` հեշտացնելու համար ընթացակարգը:

Վարչապետի խոսքով՝ շինարարությունը պետք է վերահսկվի, որպեսզի այն իրականացվի համապատասխան չափորոշիչներով և սեյսմակայունության ապահովման ու տեղանքի ճիշտ ընտրության պայմաններում:

Նրա խոսքերով` բոլոր այս ծառայությունները մատուցվեն պետության կողմից` անվճար, որպեսզի ցուցաբերվող օգնությունն արդյունավետ լինի:

Հարությունյանն ավելացրել է, որ անհրաժեշտության դեպքում ծրագիրը կվերանայվի` ընթացքում առաջացող խնդիրները լուծելու նպատակով:–0–