Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

ԼՂՀ–ի և Ադրբեջանի սահմանում իրավիճակը հանգիստ է եղել

29.06.2016, 10:56
Հունիսի 29–ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հարաբերական անդորր է պահպանվել, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ԼՂՀ–ի և Ադրբեջանի սահմանում իրավիճակը հանգիստ է եղել

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 29–ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հարաբերական անդորր է պահպանվել, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-