Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Ստեփանակերտը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ շրջանակային պայմանավորվածությունը

03.04.2015, 16:01
Ստեփանակերտը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ շրջանակային պայմանավորվածությունը։
Ստեփանակերտը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ շրջանակային պայմանավորվածությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ստեփանակերտը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ շրջանակային պայմանավորվածությունը։

«Մենք ողջունում ենք շրջանակային պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել իրանական միջուկային ծրագրի շուրջ, և կողմերի պատրաստակամությունը դրա հիման վրա համապարփակ կարգավորման հասնել։ Վստահ ենք, որ այդ քայլը կօժանդակի տարածաշրջանի կայունության և անվտանգության ամրապնդմանը»,– ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը, ում խոսքը մեջբերում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հինգշաբթի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» դրել են իրանական միջուկային խնդրի կարգավորման համապարփակ ծրագրի հիմքերը։

Լոզանի բանակցություններում «վեցնյակը» և Իրանը, մասնավորապես, պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունները կդադարեցվեն տասը տարվա ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը 25 տարով միջազգային վերահսկողության տակ դնել։ «Վեցնյակը» և Իրանը մտադիր են ավարտել միջուկային ծրագրով համաձայնագրի նախապատրաստումը մինչև հունիսի 30–ը։ Միաժամանակ ԵՄ–ն կդադարեցնի Իրանի դեմ պատժամիջոցներն իր կողմից պայմանավորվածությունների կատարման դեպքում։ --0--