ԼՂՀ վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
14.04.2014,
17:58
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը երկուշաբթի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հաղորդում է ԼՂՀ վարչապետի մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը երկուշաբթի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հաղորդում է ԼՂՀ վարչապետի մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Կիրակի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնին առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։
«Հարգարժան պրն Աբրահամյան Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,- ասվում ուղերձում:
ԼՂՀ վարչապետը նշել է, որ ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Աբրահամյանի հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը նա լավագույնս կարող է ծառայեցնել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը:
Նա վստահություն է հայտնել, որ Աբրահամյանի վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի:
«Մեր անկախության սկզբից ի վեր ՀՀ իշխանությունները սերտ գործնական ու ընկերական հարաբերություններ են պահպանում հայկական երկրորդ հանրապետության հետ և հնարավորինս աջակցում նրա զարգացմանն ու ամրապնդմանը», - նշել է Հարությունյանը։
«Լիահույս եմ, որ Դուք խորացնելու եք այդ ավանդույթը և այսուհետ Ձեր առնչություններն ու համագործակցությունը Արցախի կառավարության, իշխանության մյուս թևերի և հասարակության հետ լինելու է առավել ծավալուն ու բազմակողմանի»,- նշել է Հարությունյանը` Աբրահամյանին մաղթելով ամենայն հաջողություններ նոր պաշտոնում: --0--