Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

ՄԱԿ–ը կոչ է անում կողմերին լիցքաթափել լարվածությունը սահմանում

07.07.2017, 14:25
ՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
ՄԱԿ–ը կոչ է անում կողմերին լիցքաթափել լարվածությունը սահմանում

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«Բարի կամքի դրսևորումն ու բանակցային սեղանի շուրջ շուտափույթ վերադառնալն այս ձգձգված և վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»,-ասել է նա:

Նա կոչ է արել կողմերին խուսափել ցանկացած ռազմական գործողությունից և քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման և ապագայում բռնության կանխման ուղղությամբ:

«Ինչպես հունիսի 22-ի իր հայտարարության մեջ ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ մենք գնալով ավելի շատ ենք անհանգստացած անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացմամբ, այդ թվում՝ շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավելի լայն գոտում հրադադարի վերջին խախտումների առնչությամբ»,- հայտարարել է նա։  

ՄԱԿ-ի խոսնակն ուշադրություն է հրավիրել հուլիսի 4-ին, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային զոհերի պատճառ դարձած Ֆիզուլիի շրջանի Ալքանլի գյուղում բռնությունների դեպքերի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը` կոչ անելով կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողություններից և անմիջապես քայլեր ձեռնարկել՝ լարվածության թուլացման և ապագա բռնությունների կանխման նպատակով:-0-