Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարաները Նյու Յորքում կհանդիպեն ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ժամանակ

23.09.2015, 11:50
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարաները Նյու Յորքում կհանդիպեն ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։

Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։ --0--