Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի և Արցախի սահմանային մաքսակետերը ԼՂՀ անկախության ատրիբուտներ կլինեն. փորձագետ

07.10.2014, 15:27
Հայաստանի և Արցախի սահմանային մաքսակետերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ատրիբուտներ կլինեն, երեքշաբթի լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Հայաստանի և Արցախի սահմանային մաքսակետերը ԼՂՀ անկախության ատրիբուտներ կլինեն. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Արցախի սահմանային մաքսակետերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ատրիբուտներ կլինեն, երեքշաբթի լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Քանի որ ԼՂՀ–ն Հայաստանի մաս չէ, այն ունի պետականության ատրիբուտներ, որոնցից մեկը, թեև ձևական, բայց կդառնան Հայաստանի հետ սահմանակից մաքսակետերը, երբ Հայաստանը միանա ԵՏՄ–ին»,– երեքշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը։

«Մենք պետք է հասկանանք, որ, սկսած 1992 թվականից, երբ Հայաստանն անդամակցել է ՄԱԿ–ին, երկիրը մասնակցել է միջազգային բոլոր միջոցառումներին միայն որպես Հայաստան` այն սահմաններով, որոնցով նրան ընդունել են Միավորված ազգերի կազմակերպություն»,– ասաց Մինասյանը։

Փորձագետի խոսքով, այլ հարց է` եթե մենք դիտարկում ենք Հայաստանի տնտեսական, քաղաքական, ռազմական համագործակցությունն Արցախի հետ։ Այդ ժամանակ կարելի է հասկանալ, որ դա ընդհանուր տարածք է, և դրանց միջև սահմանափակումներ չկան։

«Փորձելով քաղաքականացնել այդ հարցը` մենք ԼՂՀ–ի անկախության վերաբերյալ փաստարկներում խնդիրներ ենք ստեղծում»,– ընդգծեց Մինասյանը։

Մինասյանի խոսքով` ԵՏՄ–ի անդամակցության հարցն այն գործոններից մեկն է, որոնք Մինսկը և Աստանան օգտագործում են` Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ–որ առավելությունների հասնելու համար։

«Չեմ կարծում, որ այդ հարցը շոշափում է ազգային անվտանգությունը կամ Ղազախստանի ու Բելառուսի արտաքին քաղաքական շահերը։ Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, նախևառաջ, Մինսկի և Աստանայի կողմից, ապա Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու փաստաթուղթը կստորագրվի հոկտեմբերի 10–ին»,– ասաց Մինասյանը։ -0-