Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Մեդվեդևը Յալթայում կհանդիպի Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի վարչապետների հետ

27.09.2012, 18:01
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուրբաթ, ինչպես սպասվում է,  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում Յալթայում երկկողմ հանդիպումներ կանցկացնի իր ուկրաինացի, բելառուս, մոլդովացի և հայ գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուրբաթ, ինչպես սպասվում է,  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում Յալթայում երկկողմ հանդիպումներ կանցկացնի իր ուկրաինացի, բելառուս, մոլդովացի և հայ գործընկերների հետ։

Ըստ նախնական ծրագրի` վարչապետների հետ հանդիպումներ կկայանան կառավարության ղեկավարների խորհրդի նիստից և «Յալթայի գործարար հանդիպումներ» միջազգային երրորդ ներդրումային ֆորումի առաջին նստաշրջանին Մոդվեդևի մասնակցությունից հետո, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Ակնկալվում է, որ սկզբում ռուս վարչապետը կզրուցի Բելառուսի կառավարության ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչի, այնուհետև` Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Վերջին հանդիպումը Մեդվեդևը կանցկացնի Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ։ -0-