ՄՄ–ին անդամակցելը Հայաստանին թույլ կտա էապես նվազեցնել արտահանողների տարանցիկ ծախսերը
02.10.2013,
20:03
Մաքսային միությանն անդամակցելը նույնիսկ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ընդհանուր սահմանի բացակայության դեպքում Հայաստանին թույլ կտա էապես կրճատել հայ արտահանողների տարանցիկ ծախսերը, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ–ում կայացած հարցուպատասխանի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանն անդամակցելը նույնիսկ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ընդհանուր սահմանի բացակայության դեպքում Հայաստանին թույլ կտա էապես կրճատել հայ արտահանողների տարանցիկ ծախսերը, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ–ում կայացած հարցուպատասխանի ժամանակ։
«Տեխնիկական կողմն այնպիսին է, որ ՄՄ բոլոր երկրներում տրվում են նույն փաստաթղթերը, ինչ որ Հայաստանում։ Հենց որ համապատասխան փաստաթղթերով ապրանքը հայտնվում է ՄՄ տարածքում, արդեն մաքսազերծման անհրաժեշտություն չի լինում, և ապրանքները հատում են սահմանը պարզեցված կարգով, առանց զննության։ Դա հնարավորություն կտա էապես նվազեցնել արտահանողների տարանցիկ ծախսերը»,– ասաց նա։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է անդամակցել ՄՄ–ին և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը գործընթացին։ Ավելի վաղ ծրագրվել էր, որ Երևանը Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրեր կստորագրի Վիլնյուսում «Արևելյան գործընկերության գագաթնաժողովում», որի նպատակն է Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ ԵՄ–ի մերձեցումը։ Սակայն եվրոպական պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրման երկու ձևաչափերն անհամատեղելի են։ -0-