Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի` Եվրամիության հետ փոխգործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակելու ցանկությունը

13.09.2013, 10:22
ՀՀ ԱԳՆ ղեկավար էդվարդ Նալբանդյանը նախօրեին ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել է Հայաստանի` Եվրամիության հետ փոխգործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակելու ցանկությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նալբանդյանը վերահաստատել է  Հայաստանի` Եվրամիության հետ փոխգործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակելու ցանկությունը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ ղեկավար էդվարդ Նալբանդյանը նախօրեին ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել է Հայաստանի` Եվրամիության հետ փոխգործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակելու ցանկությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները շարունակել են սեպտեմբերի 5-ին Բրյուսելում կայացած քննարկումները, կարևորել են Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ ՄՄ–ին միանալու որոշումը Երևանում արևմտամետ ուժերի վրդովմունքի պատճառ դարձավ։ -0-