Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Երևանը ողջունում է հունական խորհրդարանի ընդունած օրենքը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին

10.09.2014, 16:54
Հայաստանը ողջունում է հունական խորհրդարանի ընդունած օրենքը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին, որոնք ճանաչել է Հունաստանի օրենսդիր մարմինը, ասվում է հայկական ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում։
Երևանը ողջունում է հունական խորհրդարանի ընդունած օրենքը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ողջունում է հունական խորհրդարանի ընդունած օրենքը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին, որոնք ճանաչել է Հունաստանի օրենսդիր մարմինը, ասվում է հայկական ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում։

«Դրանով իսկ Հունաստանը հերթական անգամ ապացուցեց համամարդկային արժեքներին իր հավատարմությունը և կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխմանն ուղղված կարևոր քայլ»,– նշեց Նալբանդյանը։

Հունաստանի խորհրդարանը  երեքշաբթի գիշերը հակառասիստական օրինագիծ է ընդունել, որը պատիժ է նախատեսում ռասիզմի և այլատյացության հիման վրա բռնություն հրահրելու, հույների և հայերի ցեղասպանությունը, հոլոքոստը ժխտելու և նացիզմի համար: -0-