Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Նալբանդյանն ու Խրիստոֆիասը քննարկել են կիպրական և ղարաբաղյան խնդիրները

14.09.2012, 13:13
Հայստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը նախօրեին քննարկել են կիպրական և ղարաբաղյան խնդիրները, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նալբանդյանն ու Խրիստոֆիասը քննարկել են կիպրական և ղարաբաղյան խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը նախօրեին քննարկել են կիպրական և ղարաբաղյան խնդիրները, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախագահ Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրեց կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը և նախաձեռնությունները՝ ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, և ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին»,– նշվում է հաղորդագրությունում։
 
Հաղորդագրության համաձայն, այդ համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց 2011թ. ՀՀ նախագահի՝ Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական և արցախյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին ներկայացրեց նաև հունգարաադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովիի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը՝ այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ և միանշանակ արձագանքը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` ընդգծելով դրանց ամրապնդման ու խորացման իրենց պատրաստակամությունը։-0-