Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
421.13
RUB
4.6065
GEL
139.52
2026 թ. օգոստոսի 1, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի նախագահը պետական այցով կմեկնի Չինաստան

23.03.2015, 19:43
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը պետական այցով կմեկնի Չինաստան
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-չինական բարձր մակարդակով բանակցություններից հետո նախատեսվում է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախատեսված են նաև ՀՀ նախագահի հանդիպումները ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի, ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Պեկինի համալսարանում, որտեղ հանդես կգա ելույթով:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 28-ին կմասնակցի ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային համաժողովին:  -0-