Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Կազմակերպության շրջանակում համագործակցությունը

23.03.2015, 20:03
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ երկուշաբթի քննարկել է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հայաստանի նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Կազմակերպության շրջանակում համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ երկուշաբթի քննարկել է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքին վերաբերող հարցեր։

Զրուցակիցները նաև քննարկել են Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: -0-