Նազարբաևը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը
24.12.2014,
17:23
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «Եվրասիական տնտեսական միության` 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի վավերացման մասին» օրենք է ընդունել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «Եվրասիական տնտեսական միության` 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի վավերացման մասին» օրենք է ընդունել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
Հայաստանի` ԵՏՄ–ի պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10–ին Մինսկում։
ԵՏՄ–ի մասին պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն այս տարվա մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1–ից։
Պայմանագրի` ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ և ստանձնում է պայմանագրով նախատեսած պարտավորություններ։ Օրինագծի ընդունումը թույլ է տալիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին պայմաններ ստեղծել տնտեսական ինտեգրման զարգացման համար` ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման նկատառումներով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը, Հայաստանի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունն այսօր կազմում է 7.7 միլիոն դոլար։ Ղազախստանի համար կան Հայաստանի հետ մետաղագործության, գյուղատնտեսության, շինարարության բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորություններ։ -0-