Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Ուկրաինայում ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի օգտագործման հարցը չի քննարկվում, ՀԱՊԿ ղեկավար

22.09.2014, 17:43
Ուկրաինայում ՀԱՊԿ խաղաղարար ուժերի օգտագործման մասին որոշում դեռ չի ընդունվել, և այդ հարցը դեռ անգամ չի քննարկվել, երկուշաբթի ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանի և Աստանայի միացմամբ տեսակամրջի ձևաչափով մամուլի ասուլիսի ժամանակ:
Ուկրաինայում ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի օգտագործման հարցը չի քննարկվում, ՀԱՊԿ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայում ՀԱՊԿ խաղաղարար ուժերի օգտագործման մասին որոշում դեռ չի ընդունվել, և այդ հարցը դեռ անգամ չի քննարկվել, երկուշաբթի ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանի և Աստանայի միացմամբ տեսակամրջի ձևաչափով մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տեսականորեն կարելի է պատկերացնել, որ ՀԱՊԿ-ի շրջանակում գոյություն ունեցող համաձայնագրերի համաձայն՝ խաղաղարար ուժերը կարող են օգտագործվել ինչպես կազմակերպության անդամ-երկրների տարածքում, այնպես էլ նրանց սահմաններից դուրս, այդ թվում նաև Ուկրաինայում, սակայն այժմ այդ հարցը չի քննարկվում», - ասաց Բորդյուժան:

Պատասխանելով խաղաղարարների խմբի հնարավոր կազմի մասին հարցին՝ Բորդյուժան նշեց, որ այն կորոշվի նման որոշման ընդունման դեպքում:

«Դժվար է ասել, թե ով է մասնակցելու, սակայն կազմակերպության խաղաղարար ուժերի գործունեությանը մասնակցում են նրա բոլոր անդամները: Նրանք բոլորը ժամանակին ստորագրել և վավերացրել են ՀԱՊԿ Խաղաղարար ուժերի համաձայնագիրը», - ընդգծել է Բորդյուժան:-0-