ՕԵԿ–ը նոր կառավարությունում երեք նախարարական պորտֆել է առաջարկել. պատգամավոր
16.04.2014,
13:37
«Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացրած քաղաքական խորհրդատվությունների ընթացքում երեք նախարարական պորտֆել է առաջարկել նոր կառավարությունում, տեղեկացրել է կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. «Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացրած քաղաքական խորհրդատվությունների ընթացքում երեք նախարարական պորտֆել է առաջարկել նոր կառավարությունում, տեղեկացրել է կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը։
Հայկական ԶԼՄ–ներում խոսակցություններ են շրջանառվում, թե ՕԵԿ–ը մտադիր է ընդդիմադիր դառնալ։
Չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ նշվում է, որ «նախարարական պորտֆելները պահպանելու կամ չպահպանելու որևէ խնդիր չկա», և հրապարակումները չեն համապատասխանուն իրականությանը։
Նա նաև ավելացրել է, որ կոալիցիային ՕԵԿ–ի միանալու կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն նախարարական պորտֆելներով, «այլ կարող են լինել զուտ քաղաքական»։
Մարգարյանի խոսքով, այդ պատճառները կքննարկվեն այսօր կայանալիք կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ, որի ընթացքում համապատասխան որոշում կընդունվի։
«Օրինաց երկիր» կուսակցությունը 2008 թ.–ից ՀՀԿ–ի հետ ընդգրկված է իշխող կոալիցիայի կազմում։ Կուսակցությունը կառավարությունում ունի երեք նախարարական պորտֆել, իսկ խորհրդարանում` վեց պատգամավորական մանդատ։
Կիրակի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։
Ըստ Սահմանադրության` կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–