Օգոստոսի 8-ին Պուտինը Մոսկվայում հանդիպում կունենա ՀՀ նախագահի հետ
02.08.2012,
13:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինը Ռուսաստան կմեկնի աշխատանքային այցով, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինը Ռուսաստան կմեկնի աշխատանքային այցով, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Զրույցի ընթացքում առաջնորդները կքննարկեն քաղաքական, մարդասիրական և առևտրատնտեսական ոլորտների երկկողմ համագործակցության առանցքային հարցեր: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտասահմանյան ներդրողն ու հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, ռուսական ներդրումների կուտակված ծավալը գերազանցել է 2,8 մլն դոլարը, 2012թ.-ի հունվար-մայիս ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 434,8 մլն դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Բացի այդ, հանդիպման ժամանակ նախատեսվում է վերանայել եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի գործակցության խնդիրը, մասնավորապես՝ այնպիսի կառուցվածքներում, ինչպիսին են ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ն, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաներ, այդ թվում նաև՝ իրավիճակը Անդրկովկասում: -0-