Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-13

Օհանյանը Բորդյուժայի և Ստուդենիկինի հետ քննարկել է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորավարժության նախապատրաստական ընթացքը

23.03.2015, 16:39
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքը, որը կանցկացվի 2015 թվականին Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքը, որը կանցկացվի 2015 թվականին Հայաստանում։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերն` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ»,– ասվում է հաղորդման մեջ։

Հատուկ ուշադրության են արժանացել ընթացիկ տարում ՀԱՊԿ-ի շրջանակներում պլանավորված միջոցառումների կազմակերպման ու անցկացման խնդիրները։

Նիկոլայ Բորդյուժան և Ալեքսանդր Ստուդենիկինն աշխատանքային այցով Հայաստանում են մարտի 22-24–ը։ -0-