Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Օհանյանն աննախադեպ է անվանել ԼՂՀ-ի և Ադրբեջանի շփման գծում ծավալված մարտական գործողությունները

15.04.2016, 12:44
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբի իրադարձությունները մարտական գործողություններ են, որոնցում հայկական կողմը հաղթեց համախմբվածության շնորհիվ:
Օհանյանն աննախադեպ է անվանել ԼՂՀ-ի և Ադրբեջանի շփման գծում ծավալված մարտական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբի իրադարձությունները մարտական գործողություններ են, որոնցում հայկական կողմը հաղթեց համախմբվածության շնորհիվ, հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Հայլուր-Հարզացրույց» հաղորդման եթերի ընթացքում:

«Այս մի քանի օրերի ընթացքում կատարվածը կիրառված զենքի տիպի, մարդկային ռեսուրսների, իրավական և քաղաքական առումներով աննախադեպ էր», - ասել է նախարարը:

Օհանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հարձակումը անակնկալ չէր Պաշտպանության բանակի և Լեռնաին Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի ղեկավարության համար:

«Զորքը բերվել է համապատասխան մակարդակի մարտական պատրաստության, այլ բան է, որ որոշ հատվածներում մենք չէինք սպասում նման լայնածավալ, ինտենսիվ մարտական գործողություններ և, դրանից ելնելով, հնարավոր էր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել միայն իրավիճակից ելնելով», - նշել է նախարարը:


Նրա խոսքով, իրավիճակը հաշվի առնելով` հայ հրամանատարները և զինծառայողները լուրջ կառավարում են իրականցրել, հատկապես երկու ուղղություններով` հյուսիսային և հարավային, և կարողացել են արագ կարգի բերել իրավիճակների վերահսկողությունը` կանխարգելով հակառակորդի առաջխաղացումը:

Նախարարը հավաստիացրել է, որ Պաշտպանության բանակի հրամանատարները, զինվորները և կամավորները ցուցադրել են հերոսության հրաշքներ, որոնք հիմք են հանդիսացել այսօրվա հաջողությունների համար:

Վերջին օրերի հակառակորդի գործողությունների մասին խոսելիս` Օհանյանը նշեց, որ հետախուզությունն աշխատում է և փոխանցում անհրաժեշտ տեղեկատվությունը: «Մենք տեսնում են թշնամու տեղաշարժը: Մեր հետախուզական խումբը աշխատում է և աշխատելու է, և նրանց փոխանցած տվյալները օգնում են մեզ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ», - ընդգծել է նախարարը:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–