ՀՀ պաշտպանության նախարարը հորդորել է Կասպրչիկին քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ
06.06.2014,
12:53
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին, հաղորդում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին, հաղորդում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ:
Դեսպան Կասպրչիկը հայտնեց իր մտահոգությունը և խոստացավ քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հինգշաբթի հաղորդում է տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել են պայմանագրային զինծառայողներ 26–ամյա Անդրանիկ Եղոյանը և 22–ամյա Բորիս Գասպարյանը։
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ–ն տեղեկացրել էր, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28–ի լույս գիշերը կասեցրել են ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Նախնական տվյալներով, ադրբեջանակն կողմը կորցրել է առնվազն երկու մարդ և մեկ` վիրավոր։ -0-