Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում դեկտեմբերի 9–ին կնշվի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը

25.03.2015, 13:05
ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն` դեկտեմբերի 9–ին երկրում կնշվի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը։
Հայաստանում դեկտեմբերի 9–ին կնշվի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն` դեկտեմբերի 9–ին երկրում կնշվի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը։

Ինչպես նշվում է լրացումների հիմնավորման մեջ, օրենքի լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին։

Օրինագծի համահեղինակներն են` ՀՀԿ–ից պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Շիրակ Թորոսյանը, ինչպես նաև «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանն ու Ալեքսանդր Արզումանյանը։–0–