Рейтинг@Mail.ru
USD
364.47
EUR
424.21
RUB
4.2633
GEL
139.46
2026 թ. օգոստոսի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել Հայաստան–Ադրբեջան բանակցային գործընթացը

26.03.2025, 10:51
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել Հայաստան–Ադրբեջան բանակցային գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/․ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։

Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։