ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրու և ադրբեջանական դիվերսիաների զոհերի հիշատակը
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի հինգերորդ գումարման 7–րդ նստաշրջանը սկսել է մեկ րոպե լռությամբ հարգելով Գյումրու զոհերի և Հայաստանի հետ սահմանին ու ղարաբաղյան և ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած դիվերսիաների զոհերի հիշատակը։
«Հայաստանի խորհրդարանը կգործի իր լիազորությունների շրջանակում Գյումրու ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտելու համար», – ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ ՀՀ ՔՕ–ի 104–րդ հոդվածի («Երկու և ավելի անձանց սպանություն») հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին։
Հունվարի սկզբից սրվել է իրավիճակն ադրբեջանական և ղարաբաղյան զորքերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին։ Գրեթե ամեն օր տեղեկություն է ստացվում, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, գնդակոծել է հայկական դիրքերն ու դիվերսիոն փորձեր է կատարել։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:06 02.02.2015