Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Պուտինը Հայաստանի ղեկավարի հետ քննարկել է երկրների համագործակցության ամրապնդումը

11.06.2013, 15:45
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Հայաստանի իր գործընկեր Սերժ Սարգսյանի հետ քննարկել է երկրների համագործակցության ամրապնդման հարցերը, երեքշաբթի հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը Հայաստանի ղեկավարի հետ քննարկել է երկրների համագործակցության ամրապնդումը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Հայաստանի իր գործընկեր Սերժ Սարգսյանի հետ քննարկել է երկրների համագործակցության ամրապնդման հարցերը, երեքշաբթի հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի նախագահի` Ռուսաստան կատարած այցի (այս տարվա մարտի 12–ին) արդյունքների լույսի ներքո քննարկվել են ռուս–հայկական համագործակցության հետագա ամրապնդման հարցերը տարբեր ոլորտներում»,– նշվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, Հայաստանի նախագահը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է փոխանցել Պուտինին պետական տոնի` Ռուսաստանի Օրվա կապակցությամբ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։ -0-