Պուտին. Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական գլխավոր գործընկերը
08.05.2014,
19:51
Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական գլխավոր գործընկերը, հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական գլխավոր գործընկերը, հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։
«Իմ` Հայաստան կատարած այցից հետո (դեկտեմբերի 2–ին) Հայաստանում մեծ աշխատանք է կատարվել այն պայմանավորվածությունների կատարման շուրջ, որոնք ձեռք էին բերվել այցի ընթացքում։ Ես ուրախ եմ Ձեզ հետ ճշտել ժամացույցներն այսօր, նայել, թե ինչ կարելի է անել լրացուցիչ, որտեղ է պետք արագացնել համատեղ աշխատանքի տեմպերը։ Բայց ցանկացած դեպքում ինձ հաճելի է նշել, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է, և անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը նախորդի համեմատ գրեթե 11 տոկոսով (10,6%–ով) աճել է։ Այս տարի էլ ապրանքաշրջանառության դրական տեմպերն ու աճի դրական դինամիկան պահպանվում է այնպես, ինչպես Ռուսաստանը պահում է հայկական տնտեսությունում ներդրողի իր առաջատար դիրքը»,– Պուտինի խոսքն են մեջբերել Կրեմլի մամուլի ծառայությունից։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը մայիսի 9–ի տոնակատարության նախօրեին կատարած այցի համար և շնորհավորել է հայ ժողովրդին մոտեցող Հաղթանակի տոնի առթիվ։
Սերժ Սարգսյանն իր հերթին գոհունակություն է հայտնել ռուս–հայկական ռազմավարական հարաբերությունների և դաշնակցային գործընկերության դինամիկ զարգացման առիթով։
«Մենք այսուհետ էլ առավելագույն ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ հարաբերությունները խորանան։ Պայմանավորվածությունները, որոնց հասել ենք Ձեր պետական այցի և Մոսկվայում սեպտեմբերի երեքին ունեցած հանդիպման ժամանակ, իհարկե, հարստացրել են մեր օրակարգը։ Եվ, իհարկե, այդ պայմանավորվածությունների կատարումը սերտ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում բոլոր բնագավառներում` և արտաքին քաղաքական, և ռազմատեխնիկական, և տնտեսական։ Մենք պատրաստ ենք ակտիվ աշխատանքի։ Եվ կարծում եմ, որ միայն դա է համապատասխանում մեր ժողովուրդների բարեկամության պատմական ավանդույթներին և մեր ժողովուրդների կամքին»,– նշեց նա։
Երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կայացել է չորեքշաբթի Սարգսյանի` ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում։
Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3–ին հայտարարեց, որ մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3-ին իր պաշտոնական կայքում հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»։Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը և ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականի հունվար–փետրվարին կազմել է 214.8 մլն դոլար` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 212.5 մլն դոլարի դիմաց։ -0-