Рейтинг@Mail.ru
USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Նախարարների կաբինետը Պուտինին է ներկայացրել Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիրը

26.03.2014, 12:00
ՌԴ կառավարությունը վավերացման նպատակով Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիրը, որը ստորագրվել էր նախորդ ամառ, համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Նախարարների կաբինետը Պուտինին է ներկայացրել Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիրը
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ կառավարությունը վավերացման նպատակով Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիրը, որը ստորագրվել էր նախորդ ամառ, համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, պայմանագիրը վերաբերվում է փոխգործակցությանը սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, օգտագործման ժամկետների երկարացման, ինչպես նաև չեզոքացման ոլորտներում։ Փաստաթուղթը ստորագրվել է Երևանում հունիսի 25–ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–