Հայաստանում բարձր են գնահատում Պուտինի ներդրումը հայ-ռուսական բարեկամության ավանդույթների բազմապատկման գործում. Սարգսյան
07.10.2014,
10:45
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նրա անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում:

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նրա անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում:
«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ և Ռուսաստանին ծառայության գործում հաջողությունների ամենաջերմ մաղթանքներ: Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, նախանշված նպատակներին հասնելու գործում սկզբունքայնությունը և հետևողականությունն այսուհետ ևս կծառայեն ռուսական պետականության ամրապնդմանը», - ասված է ուղերձում:
Նրա խոսքերով` Հայաստանում բարձր են գնահատում Պուտինի անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում:
«Այդ համատեքստում կարևոր նշանակություն եմ տալիս ձևավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման համար:
Գոհունակությամբ կարող ենք հաստատել, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հարստանում է համատեղ կարևոր նախաձեռնություններով, որոնք ընդգրկում են փոխշահավետ համագործակցության նորանոր ոլորտներ: Ձեր հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում և ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու գործում, նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության», - նշել է Հայաստանի նախագահը:
Նա իր ռուս գործընկերոջը մաղթել է բարօրություն, քաջառողջություն և նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:--0--