Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Պուտինը Մերկելին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության սրման հետևանքով երկիրը հայտնվում է պատերազմի եզրին

16.04.2014, 11:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կտրուկ սրման հետևանքով երկիրը հայտնվում է քաղաքացիական պատերազմի եզրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Պուտինը Մերկելին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության սրման հետևանքով երկիրը հայտնվում է պատերազմի եզրին
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կտրուկ սրման հետևանքով երկիրը հայտնվում է քաղաքացիական պատերազմի եզրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Մարտից դաշնայնացման կողմնակիցները հանրահավաքներ են կազմակերպում Ուկրաինայի արևելքում` Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում։ Ավելի ուշ բողոքի ալիքը տարածվեցին Դոնեցկի մարզի ևս մի քանի քաղաքներում։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին, որ լայնածավալ հատուկ օպերացիա են սկսում` բանակի ներգրավմամբ։ Երեքշաբթի Կրամատորսկում ուկրաինացի ուժայինները զավթել են օդանավակայանը` այնտեղից դուրս մղելով դաշնայնացման կողմնակիցներին։ Տարբեր տվյալներով` օդանավակայանի գրոհի ժամանակ զոհվել է ինքնապաշտպանության 4–11 ներկայացուցիչ։ УНН ուկրաինական գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի ՊՆ ներկայացուցչին, տեղեկացրել է, որ մեկ զինծառայող վիրավորվել է։

«Պուտինն ու Մերկելը կարծիքներ են փոխանակել Կիևում ներկա իշխանությունների վարած հակասահմանադրական քաղաքականության շուրջ, որը հանգեցնում է Ուկրաինայի հարավ–արևելյան շրջաններում բողոքի ցույցերի ուժային ճնշմանը։ ՌԴ նախագահը նշել է, որ հակամարտության կտրուկ սրումը երկիրը, ըստ էության, քաղաքացիական պատերազմի եզրին է կանգնեցնում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–