Պուտինը շնորհավորել է Սարգսյանին 60-ամյակի կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Սարգսյանին 60-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին 60-ամյակի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Հարգելի Սերժ Ազատի, ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի կապակցությամբ: Ձեր գործունեությունը նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և միջազգային ասպարեզում բարձր հեղինակության», - նշվում է շնորհավորական ուղերձում:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Սարգսյանը անձնական մեծ ներդրում է կատարում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում՝ վստահություն հայտնելով, որ ռուս-հայկական փոխշահավետ կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացմանը կնպաստի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի առաջիկա լիամասշտաբ միացումը:

«Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը: Ուրախ կլինեմ շարունակել Ձեզ հետ շփումը և համատեղ սերտ աշխատանքը՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների» - նշել է Պուտինը:

ՌԴ նախագահն իր հայ գործընկերոջ է մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, նոր հաջողություններ և ամենայն բարիք:

Հոբելյանի կապակցությամբ Սարգսյանը շնորհավորանքներ և  բարեմաղթանքներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Մասնավորապես, շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձում նշել է, թե բարձր է գնահատում այն մեծ ջանքերը, որ ՀՀ նախագահը ներդնում է հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում՝ ուղղված համակողմանի համագործակցության ակտիվ առաջխաղացմանը:

«Հայ-չինական հարաբերությունների զարգացմանը մեծ ուշադրություն հատկացնելով՝ ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին մեծ ջանքեր ներդնել երկկողմ քաղաքական փոխգործակցության խորացման, ավանդական բարեկամության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների», - նշվում է ՉԺՀ-ի նախագահի ուղերձում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:55 30.06.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×