Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում քաղաքական վերադասավորումների և ընդդիմադիր ուժերի միավորման կարիք չկա. քաղտեխնոլոգ

09.03.2015, 12:29
Հայաստանում քաղաքական վերադասավորումների և ընդդիմադիր ուժերի միավորման կարիք չկա, «Sputnik-Արմենիա» ռադիոընկերության եթերում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։
Հայաստանում քաղաքական վերադասավորումների և ընդդիմադիր ուժերի միավորման կարիք չկա. քաղտեխնոլոգ
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում քաղաքական վերադասավորումների և ընդդիմադիր ուժերի միավորման կարիք չկա, «Sputnik-Արմենիա» ռադիոընկերության եթերում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով` ընդդիմությունը ձևավորվում է բացառապես հանրային պահանջի շնորհիվ, և եթե ծրագրած լիներ միավորել կամ ուժեղացնել առկա ռեսուրսները, ապա արդեն արած կլիներ դա։

«Եթե հասարակությունը մրցունակ է և նրան հետաքրքրում է իր շահերի պաշտպանության պայքարը, ապա ստեղծում է անհրաժեշտ ուժը, ինչպես դա եղավ 80-ականների ղարաբաղյան շարժման դեպքում»,– ասաց Բադալյանը։

Նա չբացառեց, որ իշխանությունը կարող է կեղծ ընդդիմություն ստեղծել, ավելի կոնկրետ` արևմտամետ ընդդիմություն։

«Հնարավոր է` իշխանությունը կեղծ ընդդիմություն ստեղծի, նման փորձեր եղել են տարբեր երկրներում` ինստիտուցիոնալ, կառուցվածքային, գաղափարական ընդդիմություն, սակայն այն, ըստ էության, միշտ լինում է միայն գրպանի»,– ասել է  Բադալյանը։

Ինչ վերաբերում է ընտրությանը, ապա նրա խոսքով` այդ հարցը հեշտ է լուծվում, քանի որ Հայաստանում ընտրողների երկու կատեգորիա կա` 90 տոկոսը քվեարկում է նյութական շահագրգռվածությունից, 10 տոկոսը` քաղաքական նկատառումներից ելնելով։

Փորձագետը կարծում է, որ ստեղծված իրավիճակում դժվար է ակնկալել, որ անգամ այդ 10 տոկոսի շահերի համախմբման դեպքում նրանք կկարողանան լուրջ հաջողության հասնել ընտրությունների ժամանակ։-0-