Հայաստանի նոր վարչապետին իր նախորդից ծանր ժառանգություն բաժին հասավ. Քոչարյան
22.04.2014,
13:21
Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին ծանր ժառանգություն է բաժին հասել իր նախորդ Տիգրան Սարգսյանից, կարծում է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին ծանր ժառանգություն է բաժին հասել իր նախորդ Տիգրան Սարգսյանից, կարծում է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 13–ին ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։
«Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»,– ասել է Քոչարյանն իր ոչ պաշտոնական կայքում տեղադրած հարցազրույցում։
Նախկին նախագահը մեկնաբանել է նաև նախագահ Սարգսյանի` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը տված գնահատականը։
«Ես չգիտեմ, թե ինչպես և ինչն էր նա գնահատում նախկին վարչապետի գործունեության մեջ, սակայն, դատելով ամենից, աշխատանքի արդյունքներն այստեղ կապ չունեն: Տնտեսության ծավալը թե համադրելի թվերով, թե դոլարային արտահայտությամբ դեռևս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման և աղքատության էական աճի պայմաններում: Այդպիսի արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ»,– ասել է Քոչարյանը։ --0--