Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Քըրք Քըրքորյանի ժառանգության բաշխմանը ՀՀ իշխանությունները չպետք է միջամտեն

12.02.2016, 11:08
Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում որոշակի կրքեր են բորբոքվում:
Քըրք Քըրքորյանի ժառանգության բաշխմանը ՀՀ իշխանությունները չպետք է միջամտեն

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում որոշակի կրքեր են բորբոքվում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Ըստ պարբերականի, սակայն, Քըրքորյանի թողած ժառանգության բաշխման մասին որեէ ստույգ տեղեկություն չկա և շրջանառվող լուրերը դեռ ճշտված չեն։

Այդուհանդերձ, ըստ թերթի ունեցած տեղեկությունների, Քըրք Քըրքորյանը պատվիրել է, որ այդ գումարը հատկացնելու, բաշխելու կամ օգտագործելու վրա ՀՀ իշխանությունները չպետք է որևէ վերահսկողություն ունենան։

«Հայաստանին հատկացվող գումարով իրականացվող ծրագրերի վերահսկողության համար պետք է ստեղծվի հատուկ վերահսկող մարմին, որի անդամներից և ոչ մեկը չպետք է լինի ՀՀ պաշտոնյա։ Վերահսկումը պետք է լինի հիմնականում ԱՄՆ քաղաքացիներից, միգուցե նաև ամերիկահայերից կազմված խորհրդի միջոցով»,– գրում է թերթը։

Ընդգծվում է նաև, որ  գումարների տրամադրման կամ այդ գումարներով իրականացվող ծրագրերի վերահսկողության մեջ առանցքային դեր կունենա նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ -0-